Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 804 դիմում

Հունվար 18,2016 15:22

2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 804, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 294, որոնցից 126-ի կողմից ներկայացվել է բանավոր և 168-ը՝ գրավոր դիմում:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 34 (28%), ընտանեկան նպաստի 9 (8%) և կենսաթոշակի վճարման 9 (8%) վերաբերյալ դիմումները:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 51 (7%), հումանիտար օգնության 87 (12%), կենսաթոշակի վճարման 59 (8%), ընտանեկան նպաստի 39 (6%) վերաբերյալ դիմումները:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 445 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 237 (53%)-ը պարզաբանվել է, 150 (34%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 42-ը (9%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 16-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ: Նախարարի տեղակալների մոտ կայացել է երեք ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031