Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրաշարժից մեջքի կոտրվածք ստացած աղջիկը 27 տարի անց երեխա է ունեցել

Հունվար 18,2016 15:15

1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի դպրոցում 15-ամյա Մարինե Թորոսյանը ողնաշարի կոտրվածք է ստացել: Մարինեի խոսքերով՝ իրեն բուժման համար տարբեր տեղեր, այդ թվում՝ ԱՄՆ են տարել: Սակայն բուժումն արդյունք չի տվել, նա գամված է հաշմանդամի սայլակին:

2015թ. Մարինեի կյանքում կարեւոր իրադարձություն եղավ, ծնվեց նրա աղջիկը: Անգելինան այժմ 5 ամսական է: Մարինեն ասաց,որ ինքը մոր հետ բնակվում է Ջրաշենում, հորական տանը, Մարինեի հայրը կյանքից վաղ է հեռացել:

Մարինեն իր սոցիալական վիճակի մասին ասաց. «Հաշմանդամության 30 հազար դրամ թոշակ եմ ստանում: Բժիշկները արգելել են երեխային կովի կաթով կերակրել: 30 հազար դրամ թոշակը աղջկաս կաթի 10 օրվա գումարն է»:

Angelina

Մարինեն ասաց, որ պետական մարմինների եւ բարեգործների կողմից ինքը եւ դուստրը ուշադրության չեն արժանանում:

 

Marinei nkar

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները ՝ odnоklаsniki.ru կայքում Մարինե Թորոսյանի բաց պրոֆիլից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031