Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը չհամաձայնեց դուրս գալ իր վանդակից (Տեսանյութ)

Հունվար 18,2016 14:57

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը վերսկսելով դատական նիստը, մերժեց դատական նիստի վայրը փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: Դա պատճառ դարձավ, որ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն եւ դատավորին, եւ դատախազին: Դատախազը հայտարարեց, որ ռազմաբազայում դատավարություն անցկացնելը չի խախտում նորմերը եւ ինքը համաձայն է այն շարունակել ռազմաբազայում: Կես ժամ ընդմիջում հայտարարվեց, որպեսզի փաստաբանները ձեւակերպեն ինքնաբացարկի միջնորդությունը:

Նշենք, որ Վալերի Պերմյակովը չհամաձայնեց դուրս գալ ճաղավանդակից, ասաց, որ վանդակում իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել այն մասին, որ Պերմյակովին պետք է հանել վանդակից՝ սա միջազգային դատավարական նորմերի խախտում է: Ըստ փաստաբանների՝ պետք է այնպես անել, որ հետագայում Պերմյակովը վիճարկելու ոչինչ չունենա, դա թանկ չնստի Հայաստանի Հանրապետության վրա:

Սակայն Պերմյակովը չհամաձայնեց դուրս գալ ճաղավանդակից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031