Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։
Նվագախմբին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:
Մաեստրո Սպիվակովն իր խոսքում, մասնավորապես, նշում է. «Ես հիշում եմ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հանդես էր գալիս ԱՊՀ երիտասարդական նվագախումբը, որի կազմում կար հայ երեխաների մեծ խումբ։ Եվ պետք է խոստովանեմ՝ այն ամենաուժեղ խումբն էր։ Այժմ այդ երեխաները մեծացել են, դարձել մեծ երաժիշտներ։ Նրանց ղեկավարում է հրաշալի երաժիշտ, իմ երիտասարդ ընկեր Սերգեյ Սմբատյանը, ում ես ճանաչում եմ, երբ նա դեռ երեխա էր։ Շատ լավ է, որ նա էլ հրաշալի ջութակահար է, որովհետև նվագախումբ ղեկավարելու համար շատ կարևոր է նվագել լարային գործիք, քանի որ այն նվագախմբի հիմքն է…
Եթե խոսեմ Երիտասարդական նվագախմբի մասին, ապա այն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, և կարծում եմ՝ երաժիշտների միջև ձևավորված մեծ բարեկամությամբ։ Ահա այս երեք գործոնները, ինձ թվում է, ապահովում են հաջողություն։ Ես ցանկանում եմ նվագախմբին, նրա ղեկավարին հաջողություններ, հետագա բարգավաճում և մեծ համբերություն, քանի որ եթե հիշենք Անտոն Չախովի խոսքերը, որոնք նա ասել է «Ճայը» ստեղծագործության մեջ, կարևորը փառքն ու փայլը չեն, այլ համբերելու, սեփական խաչը կրելու և հավատի կարողությունը»։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=FHvjW47dDqw&feature=youtu.be
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի