Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական պրոբլեմը լուրջ է». Զուրաբյան. (Տեսանյութ)

Հունվար 18,2016 14:50

Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջականն ինչպե՞ս է, ճի՞շտ է, որ այնքան վատ է եղել, որ դրա համար որդու հարսանիքը հետաձգվել է:

Նա պատասխանեց. «Ես հարսանիքի մասին ոչինչ չգիտեմ, կարող եմ ասել, որ այո, Տեր-Պետրոսյանը վատառողջ է: Պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկն էլ գտնված է, վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»:

Հարցին՝ քաղցկե՞ղ ունի՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ չի կարող ասուլիսում խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ախտորոշման մասին՝ ոչ հաստատելով, ոչ հերքելով տեղեկությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031