«Մինչեւ հանրաքվեն Սերժ Սարգսյանը ընտրության առջեւ էր՝ իշխանությունը կորցնել, կամ պահպանել իշխանությունը՝ անցում կատարելով պառլամենտական համակարգի, բայց ավելի թուլացած: Եթե նա կարողանար պահպանել իշխանությունը, նա այս քայլին չէր գնա: Նա գնաց թուլացած տարբերակով իր իշխանությունը պահպանելու ճանապարհով»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա, իշխանությունները, Սերժ Սարգսյանը ճգնաժամի մեջ են. «Սերժ Սարգսյանը 3 քայլանի պլան էր մշակել: 1-ին՝ անաղմուկ, լեգիտիմ հանրաքվեով բացել իր իշխանության ճանապարհը: 2-րդ՝ սարքել վերահսկելի ընդդիմություն: 3-րդ՝ առանց մեծ ուշադրություն գրավելու ընտրությունների վրա միջազգային հանրության կողմից, հասնել 2017-ի ընտրություններին շնորհավորանքների: Առաջին պլանը ձախողել է, ճանապարհը բացել է, բայց մեծ կորուստներով: Ոչ մեկը, ըստ էության լեգիտիմ չի ճանաչել մեր հանրաքվեն, եւ հիմա ինքը ընկել է դժվար կացության մեջ: Հիմա միջազգային հանրությունը շատ ավելի խիստ է վերահսկելու ընտրությունները, որ ինչքան հնարավոր է բացառեն ընտրակեղծարարությունը»:
Նա անդրադարձավ նաեւ Գեւորգ Սաֆարյանի ձերբակալմանը Ամանորի գիշերը. «Մի կողմից անհասկանալի է, ինչու են հարձակվում իրենք երիտասարդների վրա, որոնք շատ մեծ ազդեցություն չունեն: Շատ պարզ է: Իշխանությունն իրեն այնքան թույլ է զգում, այնքան զուրկ ժողովրդական աջակցությունից, որ ուզում են ցանկացած բողոք խեղդել սաղմնային վիճակում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ