Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը գրություն էր ուղարկել Վլադիմիր Գասպարյանին

Հունվար 18,2016 14:01

Հրաժարականից առաջ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Վ. Գասպարյանին՝ խնդրելով պարզաբանել Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանների, այդ թվում՝ Գեղամ Խաչատրյանի գործադրած բռնությունների իրավաչափությունը:

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՊԱՐՈՆ Վ․ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Գասպարյան,

2016 թվականին՝ Ամանորի գիշերը, Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ստացել ենք դիմում, որ ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն են գործադրել։

Համացանցում տարածված միջադեպի տեսագրություններից մեկում (https://www.youtube.com/watch?v=FAP7ndSkZF8 1:15-2:50 րոպեներ) երևում է, որ ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով և ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաև՝ Գևորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում և հարվածում է քաղաքացիներին։

Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը պահանջում են ոստիկանության ծառայողից ֆիզիկական ուժ գործադրել բացառիկ դեպքերում, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել, իրավախախտների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել կարելի է իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում և ինքնապաշտպանության նպատակով եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը («Ոստիկանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 29 և 30): Բացի այդ ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, ունենալ պատշաճ իրավագիտակցություն և իրավական կուլտուրա («Հայաստանի հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, հոդված 10):

Հաշվի առնելով վերը նշված իրավակարգավորումները և Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ խնդրում ենք 5-օրյա ժամկետում պարզաբանել, թե ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված եղել ոստիկանության առանձին ծառայողների կողմից Ազատության հրապարակում մարդկանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման բացարձակ անհրաժեշտությունը և արդյո՞ք միջադեպի բոլոր դրվագներում այդ ֆիզիկական ուժի կիրառումն ունեցել է իրավաչափ նպատակ։

 

Հարգանքով՝

Կարեն Անդրեասյան»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031