Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պիտի չարտօնենք, որ Հրանդի սպանութիւնը հասարակական մոռացութեան զոհը դառնայ

Հունվար 18,2016 13:23

Հրանդին բացած ճամբէն յառաջացող, անոր գաղափարներն պայքարը բաժնող բարեկամներ՝ ողջո՛յն բոլորիդ։

Այսօր կ’աւարտի Հրանդ Տինքի սպանութեան իններորդ տարին։ Մենք պիտի չարտօնենք, որ Հրանդի սպանութիւնը հասարակական մոռացութեան զոհը դառնայ։

Ւնը տարի առաջ, այսօր, գաղտնի գործակալութենէն մինչեւ կառավարութիւնը, մամուլէն մինչեւ դատական մարմինները, թաքուն կամ ոչ՝ պետութեան բոլոր մարմինները, ինչպէս 100 տարի առաջ, միացան ազգային համաձայնութեան մը շուրջ եւ սպաննեցին Թուրքիա Պետութիւնը ուրացողականութիւնը զգետնող հայ մը, Հրանդ Տինք Աղպարիկը:

ԱՔՓ կառավարութիւնը , իբրեւ թէ մեծ զգայնութեամբ ձերբակալեր է յանցաւորը 32 ժամուան մէջ , այն քան մեծ որ 9 տարուայ ընթացքին վարձատրուեցան բոլոր անոնք՝ որոնք ոճրագործութեան մաս կազմեցին: Ոմանք գաղտնի գործակալութեան մէջ կարեւոր դերեր ստանձնեցին, ոմանք ներքին գործերու նախարար դարձան, երեսփոխան եղան: Այն օրէն ասդին, երբ յանձաւորը ձերբակալուեցաւ, Սեւակ Պալըքչըն 24 Ապրիլ 2011ին, ցեղասպանութեան տարելիցին սպաննուեցաւ: Մարիցա Քիւչիւք Սամաթիոյ մէջ վայրագօրէն սպաննուեցաւ եւ ծեր հայ կիներու հանդէպ յարձակումներ եղաւ: Ռօպօսքին մոռցուեցաւ, Կէզիի մէջ երիտասարդներ, Ճիզրէի մէջ անչափահաս տղաք սպաննուեցան եւ ԱՔՓի ղեկաւարները «ներեցէք» հայերուն դէմ ատելութիւն սերմանեցին:

Հարիւր տարի առաջ Հայերուն կոտորողներ Թուրքիա Պետութիւնը, յիմայ ալ նոյն պէս Քուրտերուն նոյնը կը կիրարեն: Ուլուտէրէի մէջ պարզ ժողովուրդին զինւորային օդանաւներու կողմից սպաննութիւնէն և Տիգրանակերտի Սուրուջի, Անկարայի ռմբահարձակումներից յետոյ սկսած Թուրքական Պետութիւնը հայտարարեց ռազմական դրութիւն։ Վերջին մի քանի օրերին մտահոգութեամբ կը հետեւինք, որ այն ակադեմիկոսները, ժուռնալիստները, արուեստագէտները ովքեր հանդես եկած են խաղաղութեան աջակցութեամբ, անոնց դէմ հարուցուած են վարչական եւ իրավական հետաքննութիւններ, անոնք մատնանշուած են որպէս թիրախ ու սպառնալիք։ Այդ դրութեան տակ Հրանդ Տինքի նման սպանվեցավ խաղաղութեան աղավնի փաստաբան Թահիր Էլչի։ Ինքը հայասեր մարտ մըն էր և նա ներկա էր Տիգրանակերտում Սևակ Բալըքչըին դատաւորութեան առաջեղաց Նոր Զարթօնքի ըրած մամուլի հաղորդագրութեան և Տիգրանակերտում Հայ, Եզիդի, Ասուրի, և Հույն Ցեղասպանութեան զոհերու հիշատակին։ Բայց Թուրքիոյ Նահագահը էրդողանը, միջին արեւելքին մարդու իրաւոնքներու քարոզ կուտար: Երկիրը էմփէրյալիսթ պատերազմի խաղալիքի վերածելու համար մեծ չանքով կ ՛ աշխատի :

Այս խավարը դադարեցնելու համար, հանուն արդարության եւ խաղաղության համար, եկեք բարձրացնենք պայքարը եւ համերաշխությունը.Կը տեսնանք որ զորակցելով հաղթահարենք բոլոր մարտու իրավունքներու խախտումները, ինչպես առթիւնք տվավ Քամբ Արմենը որ թուրքեր, քուրտեր, ալեվիներ ևայլն ժողովուրդներու հետ դիմադրուեցաւ, նա մեզի միւս պայքարներուն ուժ կուտայ։

Հրանդ Տինք սուրի աւելորդներու եւ ցեղասպանութեան նահատակներու ճիչն է:

Այժմ՝ Հրանդին չափ քաջ ըլլալու պահն է։

Այժմ՝ ի գին մեր կեանքի, ժողովուրդներու եղբայրութիւնը փառաբանելու պահն է։

Կեցցէ՛, ժողովուրդներու եղբայրութիւնը։

Նօր Զարթօնք Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031