Ամանորին տեղացած ձյունը ցույց տվեց մայրաքաղաքի մաքրությունն ապահովելու կոչված «Սանիտեք» կազմակերպության ապաշնորհությունը: Միայն բնակչության խիստ, այնուհետեւ քաղաքապետի դժգոհությունից հետո կազմակերպությունը աշխատանքի իմիտացիա ցույց տվեց՝ բավարարվելով որոշ փողոցների ձյունը տեղ-տեղ կուտակելով: Իսկ այդ ձյան ու ցեխի խառնուրդ բուրգերը ո՞վ պետք է վերացներ: Բարեհաճ բնությունն է տաք եղանակով ու անձրեւներով ավարտին հասցնում «Սանիտեքի» կիսատ-պռատ գործը:
Լուսանկարը` Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2016