2016թ. փետրվարի 14-ին տեղի կունենան Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:
Նշենք, որ Դիլիջան համայնքը ներառում է Դիլիջան քաղաքը եւ Դիլիջանի տարածաշրջանի 6 գյուղեր. որոնք այժմ մեկ համայնք են կազմում:
2015թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրվելու է համայնքի ղեկավար եւ 15 հոգուց բաղկացած ավագանի: Նրա խոսքերով՝ թեկնածուների առաջադրումը կսկսվի հունվարի 20-ից:
Կարդացեք նաև
Դիլիջանից ստացված լուրերի համաձայն, քաղաքապետի առաջիկա ընտրություններին «սեփական» թեկնածուով հանդես կգա գործարար Ռուբեն Վարդանյանը, որը մտադիր է աջակցել Դիլիջանում ծնված, Երեւանում բնակվող 27-ամյա երիտասարդի քաղաքապետ ընտրվելուն :
Մեր տեղեկություններով՝ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ