Քիչ առաջ դատարանի դահլիճ բերվեց Վալերի Պերմյակովը: Ավետիսյանների հարազատները հոգեկան ծանր ապրումների մեջ ընկան: Նրանցից մեկը ուզում էր մոտ գնալ եւ ծեծել վերջինիս: Կարգադրիչները թույլ չտվեցին, ասելով՝ հանգստացեք:
Ավետիսյանների հարազատներն ավելի զայրացան, բացականչելով՝ «Հերիք եղավ ծնկի բերեք մեզ, թողեք ծեծեք դրան, հանգստանանք»:
Ավետիսյանների հարազատները նաեւ առաջարկում են ստուգում անցկացնել՝ պարզելու, թե դահլիճ բերվող Պերմյակովին արդյոք որեւէ ներարկում կատարվա՞ծ չէ, որ վերջինս անհաղորդ, անտարբեր, դեմքը շուռ տալով է նստում:
«Հլը նայեք էս ճիվաղին, էս ճիվաղը ո՞վ է, որ կարողանար մարդ սպանել»,- բացականչում են հարազատները:
Կարդացեք նաև
Այս պահին քննարկվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ