Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի հրաժարականի պատճառը

Հունվար 18,2016 12:49

«Անգամ իր մեկնաբանությունից նկատելի է, որ խոսքը վերաբերում է նոր սահմանադրության օրոք այդ ինստիտուտի համար առաջանալիք խնդիրներին»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսպես մեկնաբանեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի` իր հրաժարականի վերաբերյալ արված մեկնաբանությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որում մասնավորապես նշել է. «Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը»:

Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ օմբուդսմենի իրավունքների կարգավիճակի նվազեցում կար, հետևաբար այս առումով օմբուդսմենի ինստիտուտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ, ինչպես պահել նախկինում դրված նշաձողը:

Պարոն Սաֆարյանը հավելեց. «Սահմանադրական մեխանիզմներն էլ ավելի վատթարացրել են օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքը: Բայց այն, թերևս, միակ պետական ինստիտուտն է, բանակին մի կողմ թողած, որտեղ ամեն մի նոր պաշտոնյա՝ սկսած Լարիսա Ալավերդյանից վերջացրած Կարեն Անդրեասյանով, փորձել է բերել իր նոր ձեռագիրը և առաջ տանել գործը: Դրա համար այս ինստիտուտի վերաբերյալ վստահության մակարդակը, համեմատած այլ ինստիտուտներին, մեծ է եղել: Բայց բոլոր օմբուդսմեններն էլ հեռացել են համակարգի հետ կոնֆլիկտի արդյունքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031