Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի պատժամիջոցներից դուրս գալը Հայաստանի համար մեծ հնարավորություններ է ստեղծում». պատմաբան

Հունվար 18,2016 12:39

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ, Իրանի՝ պատժամիջոցներից դուրս գալը Հայաստանի համար մեծ հնարավորություններ է ստեղծում, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող ենք դրանից օգտվել:

«Օգտվելու համար մտածված, հետևողական, շարունակական քաղաքականություն պետք է իրականացնել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արա Պապյանը:

Ըստ նրա, իրանական 600 ընկերությունից 400-ն ազատվել է պատժամիջոցներից, իսկ համաշխարհային շատ ընկերություններ էլ սկսել են վերաբացել իրենց ներկայացուցչությունները Թեհրանում:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ըստ պատմաբանի. «Մեր գործարարներին պետք է արտաքին գործերի նախարարությունն ուղղորդի, պայմանավորվի իրանական մեծ ընկերությունների հետ, այստեղից գործարարների տանի այնտեղ՝ հանդիպման: Նախարարությունը պետք է նպաստի… Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի դերը կբարձրանա, որովհետեւ դեպի Արևմուտք գնացող միակ հարմար ճանապարհը մնում է Հայաստանը»:

Հարցին, թե ՌԴ-ն չի՞ խոչընդոտի ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացմանը, պարոն Պապյանն ասաց, թե, ամենայն հավանականությամբ, Հայաստանի դիմումը ՌԴ-ին՝ գազի գնի իջեցման պահանջով, պայմանավորված է հենց նրանով, որ նոր խաղացող է հայտնվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031