Ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկում է Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այսօր ավելացվել է հսկողություն իրականացնող ոստիկանների թիվը, խստացրել են նաեւ ռուսական ռազմաբազա մտնելու կարգը: Դատական կարգադրիչները ստուգեցին անգամ լրագրողների պայուսակների պարունակությունը:
Նախորդ անգամվա պես ռազմաբազայի տարածքում վրան է տեղադրված, որոնցից մեկը հատկացված է լրագրողներին, մյուսը՝ դատավարությանը հետեւելու ցանկություն ունեցող քաղաքացիներին: Վրաններում տեղադրված են հեռուստաէկրաններ, ապահովված է ուղիղ եթերը: Նշենք, որ վրանները ջեռուցվում են:
Այս պահին դատարանի դահլիճում միայն լրագրողներն են, հենց նոր դահլիճ ներս մտավ նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ