Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի Մոսկվայի պայմանագրի մասին». պատմաբան

Հունվար 18,2016 12:10

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն այսօր անդրադարձել է ռուս-թուրքական պայմանագրի թարմացնել-չթարմացնելու մասին լուրերին: Նա «Հայելի» ակումբում նախ ճշտում կատարեց, թե խոսքը Մոսկվայի պայմանագրին է վերաբերում. «Թարմացնելու խնդիր չկա: Անընդհատ լուրեր են տարածվում, թե Մոսկվայի պայմանագիրը 25 տարով է ստորագրված. ես ուսումնասիրել եմ տարբեր աղբյուրներ ու որեւէ աղբյուրում ես նման ակնարկ չեմ տեսել: Չկա նման փաստաթուղթ, որը նման բան վկայի: Բացի դա՝ Մոսկվայի պայմանագիրը, ի սկզբանե, անօրինական է եղել: Եվ դա ռուսներն էլ են հասկացել: Երբ 1945-ին Խորհրդային միությունը ուզում էր հարձակվել Թուրքիայի վրա ազատագրելու հայկական հողերը, նա չեղյալ համարեց 1925 ռուս-թուրքական թվականի պայմանագիրը եւ ոչ Մոսկվայի պայմանագիրը, որովհետեւ այդ պայմանագիրն, այսպես թե այնպես, չեղյալ էր»:

Արա Պապյանի խոսքով, ՌԴ-ն պարտավոր է պաշտոնական դիրքորոշում հայտնել Մոսկվայի պայմանագրի վերաբերյալ եւ, ինչու չէ՝ դատապարտել այդ պայմանագիրը որպես Հայաստանի շահերը վաճառած պայմանագիր: Իսկ այդ դեպքում, ըստ պատմաբանի, հայկական կողմը շատ բան կստանա. «Օրինակ` Նախիջևանի առումով, ըստ էության, Նախիջեւանի կարգավիճակը որոշել է Մոսկվայի պայմանագիրը, այդ հարցը բաց է մնում»:

Անդրադառնալով նավթի գների նվազմանը՝ Արա Պապյանը պատասխանեց հարցին, թե արդյոք գների անկումը կփոխի՞ մեծ երկրների վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Ըստ պատմաբանի. «Ադրբեջանի նկատմամբ արդեն իսկ փոխվել է մեր երկրների վերաբերմունքը, նավթի դարաշրջանն արդեն ավարտվել է, կրճատվում է նավթի օգտագործումը, տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունեցել: Ադրբեջանի նավթի պաշարներն էլ են կրճատվել»:

Նա նկատեց նաեւ, որ նավթի գների անկումը Հայաստանի վրա էլ բացասական կանդրադառնա, որովհետեւ արդյունքում ՌԴ-ից տրանսֆերտներն են էապես կրճատվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Շատ փնթի է գրված՝ …նա չեղյալ համարեց 1925 ռուս-թուրքական թվականի պայմանագիրը… Մի տեղ եւ է գրված, մի այլ տեղ և… Արա Պապյանն էլ դիվանագետ է, ոչ թե պատմաբան…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031