Հունվարի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սամվել Սարգսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.55-ի սահմաններում Թեղուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, բախվել մետաղյա ցանկապատին և 6 մ բարձրությունից ընկել տներից մեկի այգին:
Ս. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն