Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին:
«Հայաստանի հարգելի պարոն նախագահ, քանի որ դու իմ հայտնի հոր ընկերն ես եւ վերջինս էլ ներգրավված է Հայաստանի բարեկեցության ամրապնդման գործում, Դուք կարող եք նրա աղջկան՝ Սեդային, երջանիկ դարձնել` ազատելով Վարդան Պետրոսյանին: Չե՞ք կարծում, որ նա արդեն պատասխանատվություն է կրել»,- ասել է նա:
Սեդան նաեւ կանխավ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանից իր խնդրանքն, ամենայն հավանականությամբ, սիրով հաշվի առնելու համար. «Իմ հարգանքներն եմ փոխանցում Ձեզ եւ Ձեր գեղեցիկ ընտանիքին»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ