Լուսավոր Հայաստան Կուսակցությունը ողջունում է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների չեղարկումը: Համոզված ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից ձեռք բերված պատմական համաձայնությունը կարող է արմատապես փոխել զարգացումների ներկա ընթացքը ոչ միայն աշխարհում, այլև մեր տարածաշրջանում՝ մեծացնելով խաղաղության, կայունության և անվտանգության բաղադրիչը։
Ձեռք բերված համաձայնությունը նոր հնարավորություններ է ընձեռում բարեկամ Իրանի հետ Հայաստանի հետագա համագործակցության խորացման համար: Իրանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին տնտեսական նոր հեռանկարներ կարող է ապահովել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների հետ և նրանց միջև։
Իրանի վերադարձը էներգակիրների համաշխարհային շուկա կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանն ու մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ պաշտոնական Երևանը պետք է ցուցաբերի անհրաժեշտ նախաձեռնողականություն Իրանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում հարաբերությունների խորացման համար։
Կարդացեք նաև
Լուսավոր Հայաստան կուսակցություն