Ձմռան ընթացքում մեզնից շատերը լվացվում են տաք ջրով: Դեմքի մաշկը հաճախակի տաք ջրով լվանալով՝ մաշկի մակերեւութային արյունատար անոթները լայնանում են՝ առաջ բերելով քթի եւ երեսի կարմրություն: Տաք ջրով հաճախակի լվացվելու դեպքում մաշկը դառնում է թորշոմած եւ կնճռոտված:
Ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում ցանկացած մաշկ մաքրել տաքացրած բուսական յուղով՝ այն իր մեջ է վերցնում կեղտն ու փոշին եւ մաշկը չի զրկում բնական ճարպային շերտից: Դեմքի յուղը պետք է մաքրել բամբակով՝ նախօրոք թրջելով տաք ջրով:
Երբ մաշկը սկսում է չորանալ, կնճռոտվել, հաճախակի սնուցեք, օգտագործեք սնուցող եւ մաշկը հարթեցնող դիմակներ եւ դարձյալ կվերադառնաք ձեր նախկին տեսքին:
Որպես կնճիռներից ազատվելու միջոց, առաջարկվում է՝ կես բաժակ գարեջրի հետ ձվի դեղնուցը այնքան հարել, որ դառնա մածուցիկ քսուկ, որից հետո քամել դեմքին եւ պահել 1 ժամ: Առաջարկվում է նաեւ 2-3 մաքրած կարտոֆիլը եփել կաթով, տրորել եւ տաք խյուսը քսել դեմքին: Պահել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:
Մաշկի թառամածության դեմ շատ օգտակար են գազարի քերուկի դիմակները: Գազարը քերիչով մանր քերել, դնել դեմքին եւ պահել 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով: Կամ մաքրած, թարմ, ջրալի գազարը քերել, խառնել լավ հարած ձվի սպիտակուցի հետ, ավելացնել մի քիչ այլուր, որպեսզի ստացվի խյուս: Քսել դեմքին ու պարանոցին, պահել 15-20 րոպե, որից հետո լվանալ: Այս դիմակը պետք է դնել շաբաթը 2-3 անգամ: Ցանկացած դիմակից հետո դեմքին քսել սնուցիչ քսուք:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2016