Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության առաջին արգելքը՝ կամային հաղթանակ տանելով իտալուհի Սառա Էռռանիի նկատմամբ: Առաջին սեթում պարտվելով 1:6 հաշվով՝ Մարգարիտան հաջորդ երկուսում առավելության հասավ 7:5, 6:1 հաշվով ու անցավ հաջորդ փուլ: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 12 րոպե: Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին հանդիպելու է ճապոնուհի Կուրումի Նարա եւ ֆրանսուհի Օսեան Դոդեն զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ gettyimages.com-ի