«Այսօր մեզ համար լավ օր է, քանի որ մեկ անգամ եւս տեսնում ենք, թե ինչ է հնարավոր անել ամերիկյան ուժեղ դիվանագիտության միջոցով», հայտարարել է Օբաման:
Նա հիշեցրել է մի քանի օր առաջ նախագահական ամենամյա իր ուղերձի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ-ի անվտանգությունն ու ժողովրդի ապահովությունը պահանջում են խելացի, համբերատար ու կանոնավոր մոտեցում աշխարհի բոլոր հարցերի նկատմամբ:
«Դա վերաբերում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտությանը: Տասնամյակներ շարունակ մեր երկու երկրների կառավարությունները չեն խոսել միմյանց հետ, ինչն ի վերջո չի բխել նաեւ ԱՄՆ-ի շահերից: Տարիներ շարունակ Իրանն ավելի ու ավելի էր մոտենում միջուկային զենք արտադրելու հնարավորությանը: Սակայն պետք է հիշել, որ սկսած նախագահներ Ֆրանկլին Ռուզվելտից մինչեւ Ջոն Քենեդին ու Ռոնալդ Ռեյգանը, Միացյալ Նահանգները երբեք չի վախեցել հակառակորդների հետ դիվանագիտական լեզվով խոսելու միջոցից:
Եվ որպես երկրի նախագահ, ես նույնպես համոզված եմ եղել, որ ուժեղ ու ինքնավստահ Ամերիկան կարող է առաջ մղել ազգային անվտանգության իր շահերը` Իրանի կառավարության հետ ուղիղ կապեր հաստատելու միջոցով»:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի նախագահն այնուհետեւ ընդգծել է, որ հենց այդ քաղաքականության արդյունքում էր, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ միասին Իրանի հետ կնքեցին միջուկային գործարքը, այնպես, որ Իրանն այլեւս “իր ձեռքը չի մեկնի դեպի միջուկային ռումբերը”:
Արամ Վանեցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
https://av.voanews.com/Videoroot/Pangeavideo/2016/01/0/09/0961e75d-d03b-45e6-9390-0abfb4e10eeb.mp4