Ռիո-դե-Ժանեյրոյում շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 82-րդ առաջնությունն ավարտվեց Սան-Պաուլու քաղաքը ներկայացնող հայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանի հաղթանակով:
Առաջնության ամբողջ ընթացքում մեր հայրենակիցն ընթանում էր առջեւում եւ վերջին տուրում նրան բավարարելու էր նաեւ ոչ-ոքին: Սակայն նրա եզրափակիչ պարտիան չկայացավ ՖԻԴԵ-ի վարպետ Ռիկարդո Դա Սիլվա Տեյշեյրայի չներկայանալու պատճառով: Գրիգորին շնորհվեց տեխնիկական հաղթանակ եւ նա 11 հնարավորից 10,0 միավորով հռչակվեց Բրազիլիայի չեմպիոն: Ի դեպ, մեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանն այդ տիտղոսին արժանացել է նաեւ 2012 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գրիգոր Սեւագ Մխիթարյանի ՖԲ էջի