Կոմիտաս վարդապետ Հովնանյանը համարում է, որ պատրիարք Կիրիլը իր հայտնի հայտարարությունում ոչ թե նկատի է ունեցել հայ քրիստոնյաներին, այլ՝ հույն:
Ինչպես հայտնի է, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասել է. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:
Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանին խնդրեց անդրադառնալ այդ հայտարարությանը: Նա նշեց, որ համարում է՝ պատրիարք Կիրիլը իր հայտնի հայտարարությունում ոչ թե նկատի է ունեցել հայ քրիստոնյաներին, այլ՝ հույն. «Այսինքն՝ քրիստոնյա ասելով՝ ինքը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ ուղղափառներին, այսինքն՝ ոչ թե Արեւելյան ուղղափառ եկեղեցուն, ասենք՝ ասորի, հայ, ղպտի եւ այլն: Սա է այդ թյուրիմացության հիմնական պատճառը, այլապես մեզնից շատերին է հայտնի՝ ամեն անգամ, երբ Կիրիլ պատրիարքը եկել է Հայաստանը, երբեք չի զլացել բարձրանալ Ծիծեռնակաբերդ եւ հարգել մեր 1.5 միլիոն սրբերի հիշատակը»:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը չի կարծում, որ այս հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի. «Հատկապես այս օրերին, երբ լարված է թուրք-ռուսական հարաբերությունները, երբեք նրանք թուրքամետ հայտարարություն պիտի չանեին, որովհետեւ գիտենք գոնե Պուտինի հայտարարությունները կապված Թուրքիայի հետ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ պատրիարք Կիրիլի հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
քծնիր քո հաշվին, ոչ թե ամբողջ հայ ժողովրդի, ամոթն էլ լավ բան է
Գտնվեց և հայտնվեց մեկը:Միշտ այսպես են քարոզել՝մաքուր ջրերը պղտորելով: Եթե հոգևորականը ռուսերեն լեզուն չի հասկանում,ապա հասկացողներ շատ կան:Ցավում եմ,որ այս դերասանին չեմ հավատում:
ԵՎ հաստատումում էինչ-որ ռուս ռուս հոգևորականի ասածը,թե Հայ Առաքելական Եկեղեցին աղանդ է: