«Ես անակնկալի եկա, երբ իմացա նրա հրաժարականի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա կարծում է, որ Կարեն Անդրեասյանը պետք է տեղեկատվություն տրամադրի իր հրաժարականի պատճառների մասին, քանի որ համարում է, որ դա լուրջ կառույց է եւ ճիշտ չէ հենց այնպես, նեղացվածության պատճառով հրաժարական տալ. «Մենք որեւէ քաղաքական պատվեր չենք իջեցրել, չկա նմանատիպ պատվեր: Նախնական որեւէ որոշում չի կայացվել իր ազատման մասին, դա եղել է իր անձնական որոշումը, եւ կապված անձնական որոշման հետ ինքը պետք է պարզաբանումներ տա»:
Հարցին, թե Վահրամ Բաղդասարյանը գո՞հ է Կարեն Անդրեասյանի աշխատանքից, նա պատասխանեց. «Բազմիցս արտահայտվել ենք, եղել են քննադատական պահեր, եղել են գովեստի պահեր, համենայն դեպս, գործ կատարվել է, ինքը գործ կատարել է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև