Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատրիարք Կիրիլի մասին. «Անցանկալի էր այդպիսի հայտարարությունը»

Հունվար 17,2016 19:06

«Իմ  կարծիքով՝ Կիրիլը քաղաքական դիտավորություն չի ունեցել այդ հայտարարության մեջ»,- հունվարի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Նա նշեց, որ այդպես է համարում, քանի որ Ռուս Ուղղափառ եկեղեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հստակ դիրքորոշում է արտահայտել Ցեղասպանության վերաբերյալ, եւ ոչ միայն չի հերքել, այլ նաեւ ընդունել եւ ճանաչման ու դատապարտման կոչ է արել. «Հետեւաբար՝ Կիրիլի մտքի մեջ ես հետեւյալ ենթատեքստն եմ տեսնում՝ նա փորձել է ցույց տալ, որ իբր Օսմանյան կայսրության գոյության ընթացքում եղել են ժամանակներ, երբ քրիստոնյաները չեն հալածվել՝ փորձելով ավելի ցցուն եւ չակերտների մեջ վառ ներկայացնել մեր օրերի իրադարձությունները, թե ինչպես են Մերձավոր Արեւելքում Իսլամական պետությունը ոչնչացնում քրիստոնյաներին եւ նրանց մշակույթը, եւ ինչպես է Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ, հովանավորում եւ աջակցում այդ գործընթացներին: Երեւի այս շեշտադրումը ցույց տալու համար փորձել է արտահայտել միտք, թե նույնիսկ Օսմանյան կայսրության տարիներին … Բայց հետագայում, երբ նրանք պարզաբանում տվեցին, նշեցին, որ Օսմանյան կայսրության ընթացքի որոշ ժամանակահատվածներում, եւ պարզաբանումն արդեն ընկալելի է: Իհարկե՛, անցանկալի էր այդպիսի հայտարարությունը, թեկուզ այդ ենթատեքստով, իհարկե՛, դա Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օգտին չէր, բայցեւայնպես  ես դիտավորություն չեմ տեսնում»:

Հիշեցնենք՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասել է. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031