Լրահոս
Օրվա լրահոսը

Հին տոմարով Նոր տարին՝ Ապարանում

Հունվար 17,2016 18:51

«Նիգ Ապարան» հայրենակցական միությունը հունվարի 17-ին Ապարանում կազմակերպել էր «Հին տոմարով Նոր տարի» տոնահանդեսը: Տոնահանդեսի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր ներկայացնում էին ոչ միայն իրենց ավանդական ուտեստները, այլ նաեւ իրենց ավանդույթները, երաժշտությունը:скачанные файлы скачанные файлы

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ մի շարք պատգամավորներ:

Տոնախմբությունը բացեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը ներկաներին շնորհավորեց ներկաների Նոր տարին՝ նշելով, որ 2015 թվականին Ապարանը ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ է ունեցել: Նա հույս հայտնեց, որ 2016 թվականին դժվարությունները տեղի կտան, եւ երկիրը կընթանա զարգացման ուղիով:скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր խոսքում ասաց, որ տարիներ առաջ այս արարողությունը բուռն ոգով էր կազմակերպվում, բայց այսօր, ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ այն կազմակերպում է ինքը՝ ժողովուրդը. «Սա արդեն կարծես դարձել է մեր համազգային տոնացույցի ամենակարեւոր մասնիկներից մեկը, որտեղ գալիս ենք տոնելու Նոր տարի եւ չենք ասում միայն ապարանյան Նոր տարի, այլ շարունակում ենք մեր ջերմ խոսքերով մեկս մյուսին լրացնել: Ի՞նչ է պակասում մեզ, մեկ բան՝ ջերմություն, ջերմություն եւ ջերմություն»:

Արդեն 13-րդ տարին է, ինչ  Ապարանում տոնում են հին տոմարով Նոր տարին՝ բացառությամբ 2015 թվականի, երբ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության պատճառով, եւ հարգելով նրանց հիշատակը, կազմակերպիչները որոշել էին պարզապես տոնախմբություն չկազմակերպել: Բացման արարողությունից հետո ԱԺ նախագահը, Վահրամ Բաղդասարյանի, Աղվան Հովսեփյանը վառեցին խարույկը եւ սկսեցին պարել նրա շուրջ: Այնուհետեւ շրջեցին տաղավարներով, շնորհավորեցին ներկաների տոները եւ համտեսեցին հյուրասիրությունը:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի մեծ հաճույքով է մասնակցում այս տոնակատարությանը. «Իհարկե՛, բավականին մտածելու տեղիք տվեց, անցած տարի մենք չարեցինք Գյումրիի դեպքերի հետ կապված, եւ այս տարի սահմանային լարվածության դեպքերի հետ կապված նորից նման մտադրություն կար, որ այլ ձեւով այս միջոցառումը կազմակերպել: Համենայն դեպս, ընդհանուր խորհուրդը եկավ այն եզրահանգման, որ լացը պետք չէ միշտ լացով շարունակել, անընդհատ պետք է դրանց պսակել ուրախությամբ՝ հիշելով մեր բոլոր կորուստները: Սա եւս մեկ առիթ է ամբողջ Հայաստանի մարդկանց հավաքելու, եւս մեկ անգամ մեկս մյուսի հետ շփվելու հնարավորություն ունենալու համար: Ես ողջունում եմ նմանատիպ միջոցառումները եւ մեծ հաճույքով իմ ընտանիքի հետ մասնակցում եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031