Aravot.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ լուսադեմին հրդեհ է բռնկվել «Ֆլեշ» ընկերությանը պատկանող նավթաբազաներում: Ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ մեկուկես ժամ առաջ հրդեհը լոկալիզացվել է: Հրդեհի պատճառների եւ վնասի չափի մասին, գործարարը որեւէ տեղեկություն առայժմ չուներ:
Մնացյալ բոլոր հարցերի պատասխանները նա խոստացավ տալ վաղը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ