Շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնության 5-րդ տուրից հետո, որ ընթանում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, միանձնյա առաջատար, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ընդամենը կես միավոր է կորցրել: Սակայն առաջատարի նրա դիրքերն այնքան էլ ամուր չեն: Նրան հետապնդում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4,0 միավոր, Արման Փաշիկյանը՝ 3,5 եւ Հովիկ Հայրապետյանը՝ 3,0: Յուրաքանչյուր սայթաքում կարող է էական փոփոխություն մտցնել մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի