Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը շարունակում է մեկը մյուսի հետեւից պարտության մատնել մրցակիցներին: Հինգերորդ տուրում նրա հերթական «զոհը» դարձավ Մանե Ադամյանը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրից առաջ Մարինեն հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Նա արդեն 1,5 միավորով առաջ է անցել կանանց միջազգային վարպետ, Հայաստանի նախկին չեմպիոն Աննա Հայրապետյանից եւ Սիրանուշ Ղուկասյանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
Կարդացեք նաև