Հենց նոր Գյումրի բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ժամը 19.25-ին իրենց հիվանդանոց են տեղափոխել 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանին, նրան վիրահատել են, վիճակը միջին ծանրության է, ձախ թիկունքային շրջանում առկա է եղել ծակած-կտրած թափանցող վնասվածք, պնեւոթորաքս ու ձախ ազդրի շրջանի վերին/3 շրջանի ծակած-կտրած վերքեր, ձախ գոտկային շրջանի վերքեր: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Տրդատ Ճարտարապետ փողոցում: Դանակահարվողը Հովիտ գյուղից է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ