Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծման բանալին ակումբային դահուկասպորտը զարգացնելն է

Հունվար 16,2016 21:26

Հունվարի 19-ից 21-ը Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի Զարգացող երկրների դահուկասահքի գավաթի խաղարկություն, որին բացի Հայաստանից կմասնակցեն Լիտվան, Սերբիան, Ռումինիան եւ Իրանը: Այն համատեղ կազմակերպել են Հայաստանի դահուկային սպորտի եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիաները:

Այս, ինչպես նաեւ հունվարի 17-ին նույնպես Ծաղկաձորում նշվելիք Ձյան համաշխարհային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը եւ Հայաստանում գտնվող Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկասահքի զարգացման ղեկավար, տիկին Բրիտ Բալդիշոլը խոսեցին երկու երկրների միջեւ դահուկասպորտի զարգացման ուղղությամբ ստեղծվող համագործակցության, գործնական այն աջակցության մասին, որ պատրաստվում  է ցուցադրել դահուկասպորտի գերհզոր երկիր Նորվեգիան:

Լրագրողների հարցին, թե ցանկացած մարզաձեւում հաջողության հիմնական գրավականը ֆինանսական լուրջ ներդրումներն են, որը Հայաստանում պետությունը չի անում, այդ պարագայում ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի մեզ մոտ էլ դահուկային մարզաձեւերը զարգանան, Բրիտ Բալդիշոլը պատասխանեց, որ  Նորվեգիայի եւ Հայաստանի մոտեցումներն են տարբեր: Նորվեգիայում, չնայած դահուկասպորտը ազգային մարզաձեւ է, այնտեղ էլ պետությունը գրեթե չի ֆինանսավորում: Դրա փոխարեն իրենց մոտ զարգացած է ակումբային դահուկասպորտը, որտեղ թե մարզիչները, թե մարզվող պատանիները, թե ծնողները աշխատում են կամավորական սկզբունքով, որ Նորվեգիայում հազարավոր դահուկային ակումբներ կան եւ որ այնտեղ մարզվողները միայն չափահաս դառնալուց հետո են անդամագրվում ֆեդերացիային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031