Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չտեսա  ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը». Զոյա Թադեւոսյան

Հունվար 16,2016 20:56

ՀԱԿ անդամներից մեկին հանրաքվեի քվեարկությունից առաջ կաշառելու փորձի համար մեղադրվող 9/2 ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին  ազատ արձակելու դատարանի որոշումը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը համարժեք պատիժ չի համարում:

Հիշեցնենք, որ դատավճռով Միրիջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել 3 տարվա ազատազրկման, բայց նույն վճռով դատարանը նրա նկատմամբ կայացրած պատիժը չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Եվ Միրիջանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

«Համարժեք չէր դատարանի որոշումը նրա կատարած հանցագործությանը, բայց մյուս կողմից հարցն ունի նախապատմություն, պատժաչափի սահմանումը, արդարադատության կողմից հանցագործի հանդեպ վերաբերմունքը կախված է, թե ով է հանցագործը, հանցանք կատարելու ինչ շարժառիթներ ունի, ովքեր են նրա հովանավորները եւ ում կողմից է հրահանգ տրված հանցանք կատարելու: Այս հարցերի պատասխանները երբ ստանանք, կստանանք հետեւյալ պատկերը, որ հանցագործին իշխանություններն են դրդում հանցագործության, հետեւաբար նրանք ունեն պարտավորություն նման մարդկանց նկատմամբ արդարադատությունը չկիրառելու: Հետեւաբար դատարանն էլ նման որոշում է կայացնում»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:

Նրա խոսքով, այս իշխանությունները հետեւողական կեղծում են, իսկ կեղծարարներն  էլ իրենց մարդիկ են, իրենց գործիքները. «Նրանց պետք է միշտ փայլեցնել ու ամուր պահել դարակներում, որ չժանգոտեն, հաջորդ ընտրություններին նրանք կրկին պետք են գալու»:

Կեղծիքներ կատարելու վերաբերյալ ու նաեւ ՀԱԿ անդամին կաշառելու փաստով հարուցված քրեական գործերն էլ Զոյա Թադեւոսյանը համարում է ձեւական գործընթաց. «Որեւէ մեկն իրեն թույլ կտա՞ պետականորեն իրականացվող գործընթացի ժամանակ միջամտել, կատարել օրենքի կոպիտ խախտումներ, եթե մեկի կողմից հովանավորված չէ: Իսկ եթե հովանավորված է, ապա տերերը անհրաժեշտ դեպքում պետք է փրկության օղակ գցեն, որ չխեղդվի»:

Մեր հարցին, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ կեղծիքներ կատարելու մեջ մեղադրվում է  նաեւ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ, հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ականները իշխանության հետ համագործակցել են կեղծիքներ կատարելու հարցում, տիկին Թադեւոսյանն ասաց. «Մեկը ես եղել եմ տեղամասում վստահված անձ եւ էական տարբերություն չկար, չտեսա  ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը…Վեց ամիս առաջ ԲՀԿ-ի երեւելի դեմքերը խոսում էին այլ տեսանկյունից, այլ տեսակետներ էին հնչեցնում, հիմա՝ այլ: Լրիվ իշխանամետ կարծիքներ են արտահայտում, ասում են, ինչ ՀՀԿ-ականները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Բհկ-ն միշտ նույն այլանդակն է եղել ու կեղծարարը, որի գագաթնակետը այսպես կոչված,,համաժողովրդական շարժում,, բարբաջանքն էր, որի զոհը դարձավ ողջ ժողովուրդը և ազնիվ մղումներ ունեցող ՀԱԿ-ն ու ,,ժառանգությունը,,….
    Դոդաբարո բհկ-ական ,,հաճախորդաց,, թափոնը աստծո կողմից պիտի պատժվի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031