Նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Ավետիսյանը տեղյակ չէ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի ձերբակալությունների գործի մանրամասներից: Նա նշեց, որ ցանկացած մարդ, որը ինչ-որ մասնակցություն ունի կամ օրենք է խախտել, պարզ է, որ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն, բայց ցանկալի կլինի, որ այդ գործընթացը արդար եղանակով կատարվի եւ շինծու չլինի:
Նկատառմանը, թե միտում կա այսպես մեկուսացնել ազատամարտիկներին, նա ասաց, որ այդպես չի համարում, բայց եթե նման բան կա, ապա շատ վատ է. «Իսկ եթե իրականում փորձել են երկրում այլ, այլ, այլ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան է, դա այլ խնդիրներ է առաջացրել: Բայց եթե մարդկանց նկատմամբ միտում է կամ մեխանիկական բաներ են պատրաստում, շատ վատ է: Ինձ համար դա անընդունելի է, իմ երկրում դա չպիտի լինի»:
Նա հայտարարեց նաեւ, որ ձերբակալությունների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ իրեն անծանոթ մարդիկ են. «Եթե այդ ամենը մեխանիկական է արվել, դա դատարանում շատ պարզ երեւում է: Բոլոր տարիներին, երբ որ նման խնդիրներ առաջացան, ընդդիմության նկատմամբ ճնշումներ իրականացվեցին, այդ ամեն ինչը դատարանում շատ պարզ երեւում էր, մեր դեպքերով եւս: Ամենալավ հայելին դատարանն է, որտեղ որ երեւալու է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև