«Երբեմնի բորենիները եւ շնագայլերը լցվել են առյուծների ոհմակի մեջ եւ ուտում են առյուծներին»,- հունվարի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 16-ին 2-ամսյա նախնական կալանք կիրառեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի եւ «Եղվարդի մարզակոշիկներ ֆաբրիկա» ԲԲԸ-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ:
Խաչատուր Խաչատրյանը բացառում է այն հանգամանքը, որ որեւէ ազատամարտիկ կարող է զենք վերցնել իր երկրի դեմ. «Եթե ԱԱԾ-ն ասում է 1 տարի է, 8 ամիս է հետեւում է այդ ահաբեկչական խմբին, եթե իրոք նրանք կան: Այդ հետեւելու ընթացքում այդ ահաբեկիչներից մեկը կարող էր այս տիկնոջ դեմքով ինձ մոտենալ, խոսել, մի հարց տալ: Այդպես էլ իրենց են ինչ-որ տեղ դիմել: Այս ի՞նչ է իշխանությունը ընկած նրանց հետեւում էր, թե ում են դիմում, ում հետ են խոսում, ում են զանգահարում: Թո՛ղ այն ժամանակ բռնեին, եթե ահաբեկչական խումբ էր: Թո՛ղ իրենք հասկանան, որ վաղը մյուս օրը մեզնից յուրաքանչյուրը ամենապոտենցիալ ահաբեկիչներն ենք»:
Ազատամարտիկը համարում է, որ կատարված գործողությունները վկայում են մեկ բան. «Մեզ կենդանի ազատամարտիկներ, հերոսներ պետք չեն, մեզ զոհված հերոսներ են պետք, զոհված ազատամարտիկներ են պետք, որ տարին երկու անգամ գնան Եռաբլուր եւ իջնեն փարվանաներում հաց ուտեն: Իրենց նման ազատամարտիկներ են պետք, ուրեմն՝ իրենք հայեր չեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ