Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անելիք չունի. Շարմազանովն արձագանքել է Չավուշօղլուին

Հունվար 16,2016 18:18

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 16-ին հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Արամ Հարությունյանին, Կարապետ Բաբայանին, Մարատ Սարգսյանին, Արմեն Հայրապետյանին, Ռենա Սարիբեկյանին եւ Մանվել Գալստյանին` Վիլնյուսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար:

Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի:

«Չավուշօղլուի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան, խախտելով միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, շարունակում է նախապայմաններ դնել: Դա անընդունելի է եւ դատապարտելի: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, կցանկանայի հատուկ ընդգծել, որ Թուրքիան այնտեղ անելիք չունի եւ չի կարող ունենալ: ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031