Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մոսկվայի «Սպարտակը» եւ MLS-ի առաջնության մասնակից «Ռեալ Սոլթ-Լեյքը» պայմանավորվել են կարմրասպիտակների եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխման մասին: Մովսիսյանը «Ռեալ Սոլթ-Լեյքում» հանդես կգա վարձակալությամբ:
Օվկիանոսի այն կողմ Մովսիսյանի տեղափոխման մասին ArmFootball.com-ի հետ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: «Եթե Յուրան ԱՄՆ-ում մշտական խաղային պրակտիկա ունենա, օվկիանոսն ու հեռավորությունը մեզ համար արգելք չեն լինի», – ասել է նա:
Առայժմ անորոշ է մնում Արաս Օզբիլիսի ֆուտբոլային ճակատագիրը: Նրանով, ըստ ԶԼՄ-ների հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ, այդ թվում՝ իսպանական «Ռայո-Վալյեկանոն»: Իսկ մինչ այդ, Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ սպարտակցիները այսօր առավոտյան ուսումնամարզական հավաքի են մեկնել Դուբայ ու 25 ֆուտբոլիստների ցուցակում Օզբիլիսի անունը չկա: Նա մնացել է Մոսկվայում եւ պետք է մարզվի ակումբի երիտասարդական կազմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ zimbio.com-ի