ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից տեղեկություն էր ստացվել, որ թիվ 4/26 տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը և այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։
Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ անձը, ում փոխարեն կատարվել է քվեարկություն, Գայանե Գյուլնազարյանն է, ով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն մեկ ուրիշը քվեարկել է։
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը։
Կարդացեք նաև
Նախնական քննության տվյալներով՝ Գ.Գյուլնազարյանի անվան դիմաց լրացրել է, ստորագրել և նրա փոխարեն քվեարկել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Եթե սա տեղեկատվություն է, հրապարակում, ապա վերնագիրը պետք է լիներ.
՛՛Մեղադրանք է առաջադրվել թիվ 4/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Այսինչ Այսինչյանին՛՛, մինչդեռ տուժողի անուն ազգանունը, որպես անշառ տեղեկություն, տրված է՝ Գայանե Գյուլնազարյան, իսկ ահա կեղծարարի վերաբերյալ կարելի է միայն գուշակություններ անել.
Դ. Ազատյան
…
Յուրայիններին չեն բացահայտում, այլ հարկադրված գո՛րծ են ձևակերպում:
Նույն՝ ՛՛ուրույն՛՛ ձեռագիրը տես նաև այստեղ.
https://www.aravot.am/2016/01/16/648124/
Դե իմացեք, թե ով է Կ. Ստեփանյանը, կի՞ն է, տղամարդ, կամ ո՞ւմ կողմից էր նշանակված…
Նույնը՝ տես https://www.aravot.am/2016/01/15/647877/
Պաշտպանյալի դերում՝ ընտազեղծարարության մեջ մեղադրվող Ն.Հովհաննիսյանը
Հարգելի խմբագրություն, հնարավո՞ր չէ արդյոք ՀՀ քննչական կոմիտեից պարզել ընտրակեղծարարների ով լինելը և առանձին տեղեկատվություն ներկայացնեիք:
Կարծում եմ, շատերը շնորհակալ կլինեին: