Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ը «ճակատամարտ» կտա իշխող կուսակցության հետ (Տեսանյութ)

Հունվար 16,2016 15:55

«Ուսումնասիրելով վերջին 25 տարում ընդդիմության ձախողումները, եկանք եզրակացության, որ ընդդիմությունն  ուզում է ամեն ինչ միանգամից, եւ ոչինչ չի ստացվում: 930 համայնք կա Հայաստանում, իսկ ընդդիմությունը ոչ մի տեղ չի պայքարում եւ ուզում է իշխանափոխություն»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական  կենտրոնում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանը: Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը փորձելու է պայքարի մեջ մտնել ՏԻՄ ընտրություններում. «Վանաձորում, Գյումրիում եւ այլ խոշոր քաղաքներում «ճակատամարտ» կտանք իշխող կուսակցության հետ եւ ոգեւորություն կմտցնենք քաղաքական դաշտում»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ եւս կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերն անտեսել են ՏԻՄ ընտրությունները. «Ես ռադիկալ մասը քաղաքական պայքար չեմ համարում, դա լուրջ չէ: Իշխանություններին մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց մենք՝ ընդդիմադիրներս էլ հետամուտ չենք այդ հարցերին: Իշխանափոխություն անելու համար պետք է ստանալ ժողովրդի քվեն: Ո՞վ է ասում, որ հրապարակում հավաքելով 10.000 մարդ, կարելի է լեգիտիմ համարվել»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առանց ընտրական գործընթացի քաղաքական պայքարն անընդունելի է. «Սահմանադրական բարեփոխումների ժամանակ ընդդիմությունն աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ քիչ դիտորդներ ունի: Այդ ամենով հանդերձ մեղադրում ենք մնացածին անգործության համար»:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը պատրաստվելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին. «Յուրաքանչյուր տեղամասում պետք է ունենալ առնվազն երեք վստահված անձ: Նպատակն է՝ յուրաքանչյուր տեղամասից ունենալ արձանագրության պատճենը, խախտումների վերաբերյալ տեղեկությունները, այսինքն՝ իրողություն, որը մինչ այսօր չենք ունեցել Հայաստանում»:

Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ չեն պատրաստվում ընտրական օրենսգրքի շուրջ բանակցել նախագահի հետ: Նույնը փաստեց նաեւ Գրիգորի Դոխոյանը. «Իշխանության հետ գործակցելու ցանկություն չկա: Եթե համարեն, որ մեր առաջարկները կարող են բեկում մտցնել ընտրական օրենսգրքում, պատրաստ ենք բանակցել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031