Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված Ավետիսյանների հարազատները դուրս էին եկել Գյումրու կենտրոնական հրապարակ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 16,2016 15:25

Սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր դուրս էին եկել փողոց, հավաքվել էին Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց՝ իրենց բողոքը ներկայացնելու առ այն, որ իրենք համաձայն չեն ռուսական 102-րդ ռազմաբազայում Վալերի Պերմյակովի դատավարության անցկացմանը: Ավետիսյաններին միացել էին նաեւ մի քանի գյումրեցիներ, հասարակական գործիչներ, ակտիվիստներ, նշենք, որ ներկա էին մեծ թվով լրագրողներ: Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն, ասաց, որ 102-րդ ռազմաբազայում չկան այն պայմանները, որոնք կան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: «Պերմյակովի կողքին նստելով՝ մենք հոգեբանական սթրես ենք տանում, մենք մտածում էինք բոյկոտել նիստերը՝ այսպիսով հարկադրելով դատերը տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք, սակայն մեր փաստաբանների հետ խոսելուց հետո պարզեցինք, որ այդ դեպքում առանց մեր մասնակցության էլ իրավունք ունեն դատը շարունակելու, իսկ սա մեզ ձեռ չի տալիս: Այսպես տկնթաղ կանեն գործը, բայց ինչքանո՞վ է ճիշտ, որ այսքան պայքարելուց հետո մեր հարազատների դատին չմասնակցենք, ես նստեմ իրենք դատը փակե՞ն: Դրա համար մեր փաստաբանները միջնորդություն կներկայացնեն, մենք կգնանք բազա, թող միջնորդություն ներկայացնեն»,- ասաց Ռիտա Պետրոսյանը:скачанные файлы

Սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանն էլ հավելեց. «Մենք պահանջում ենք, որ նորմալ պայմաններ ստեղծեն, որ Պերմյակովը խոսա, մենք կարողանանք լսել: Որտեղ էլ լինի, նորմալ պայման լինի, լինի արդար դատավարություն, ուզում է թող հրապարակում լինի դատավարությունը, փաստաբանը պահանջում է նորմալ պայման ստեղծել, դատավորը փաստաբանին հատակը ցույց է տալիս, ասում է սա սեղան է, բա եղա՞վ »:
Ավետիսյանների հարազատները դարձյալ կրկնեցին, որ եթե անգամ Պերմյակովը լինի հանցագործը, նա դժվար թե միայնակ կարողանա 7 հոգու սպանել: «Թող պարզեն հանցագործին, մեր նպատակը դա է, եթե իրական հանցագործը չգտնվեց, սա բոլորի դուռը կգա, չգիտենք մեր կողքին ով է կանգնած. ահ ու սարսափով ենք ապրում, հո՞ մեզ չեն հետեւում»:

Գյումրի եկան նաեւ փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Երեմ Սարգսյանը, Երվանդ Վարոսյանը: Երեմ Սարգսյանն ասաց. «Այնպես չպիտի լինի, որ տուժողները մասնակցություն չունենան դատական նիստերին, միանշանակ հաջորդ դատական նիստին շատ խիստ պահանջներ են լինելու. դատական նիստի պայմանների ապահովման առումով, նաեւ դատական նիստի տեղափոխման առումով , բայց այստեղ դնել այն պահանջը, որ եթե ռազմաբազայից չտեղափոխեն, չենք ներկայանա, անհանգստություն կա միանշանակ, որ դատական նիստն այնուամենայնիվ տեղի կունենա: Այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, ամբողջ դատավարության ընթացքում թողնել, որ առանց տուժողների իրավահաջորդների մասնակցության լինի, ես դա անթույլատրելի եմ համարում»:
Նա ասաց, որ հաջորդ դատական նիստին համապատասխան միջնորդություն կներկայացնեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031