Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ԱԱԾ-ի ձերբակալությունները քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու միջոց է»

Հունվար 16,2016 14:50

«Իմ համար անընդունելի է, որ ահաբեկչական բանդայի այդ չակերտավոր գործի շրջանակներում անընդհատ ազատամարտիկների են ձերբակալում: Ակնհայտ է, որ Հայաստանում այդ թվաքանակներով ահաբեկիչներ չեն կարող լինել, այն էլ ազատամարտիկների շրջանում»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ կամ իշխանությունն իշխանությունը չէ, ինչը համապատասխանում է իրականությանը, եւ քաղաքացիների չի թողել այլ ճանապարհ, քան որեւէ պայքարի տեսակով, այդ թվում՝ զինված պայքարի միջոցով հաստատելու օրինականությունը երկրում, «կամ դա ընդամենը ինչ-որ քաղաքական հակառակորդներին եւ խմբերին չեզոքացնելու միջոց է»:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այս գործի շրջանակներում այդ երկու հանգամանքն էլ կան. «Ես դատապարտում եմ այդ անթույլատրելի գործընթացները»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031