«Նոր Հայաստանը» զգուշացնում էր, որ հանրաքվեին հետեւելու է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում լուրջ հետընթաց: Փաստորեն նոր տարին մենք դիմավորեցինք նոր քաղբանտարկյալով, Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականով, իշխանության ամենաթողության եւ ընտրողի արդարադատության նոր օրինակներով»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Ըստ նրա՝ այս պայմաններում, երբ «Նոր Հայաստանը» խոսում է երկրում հաստատված բռնակալության մասին, որոշ քաղաքական դեմքեր ասում են, որ իրենք չափազանցնում են եւ Հայաստանում չկա բռնակալություն: «Մարդկանց մի շարք իրավունքների խախտումները ցույց են տալիս, որ Հայաստանում իսկապես հաստատված է բռնակալական համակարգ»:
Գարեգին Չուգասզյանն ասաց, որ այսօր շատ լարված իրավիճակ է կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաջիկա նստաշրջանի հետ. «Հայաստանի վերաբերյալ շատ լուրջ բացասական զեկույց է պատրաստված: Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի այսօրվա վարչակազմի վրա, թե արդյոք նոր պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Կարդացեք նաև