Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Մատները կթանաքոտեն, թե քթերը, նշանակություն չի ունենա» (Տեսանյութ)

Հունվար 16,2016 14:04

«Իմ կարծիքով՝ քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից, որում ընտրություններն են եւ քաղաքական կուսակցությունների ձեւավորումը: Ինքնաբուխ մանիպուլյատոր չկա, կամ կա եւ չի երեւում: Ընտրական տեղամասերում արդեն պետք է ձեւավորվեին կուսակցական հսկիչ եւ վերահսկիչ մարմիններ: Հիշենք նախորդ ընտրությունների փորձը, երբ ՀԱԿ միության մեջ 17 կուսակցություն էր ընդգրկված»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական  կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով 2017թ. խորհրդարանական ընտրություններով պայմանավորված ներքաղաքական զարգացումներից:

Նա կարծում է, որ առաջիկայում օրենսդիրները գուցե մարզերում կուսակցությունների պարտադիր գրանցման կարգ սահմանեն. «100 կուսակցություններ կան, որոնք ասում են, թե մասնաճյուղեր ունեն տարբեր բնակավայրերում: Հնարավոր է՝ օրենսդիրը պայմաններ դնի՝ ներկայացնելու բնակավայրերում ներկայացուցիչների ցանկը: Իսկ այդ դեպքում շատ կուսակցություններ կդառնան ՀԿ-ներ, հետեւաբար, պետք է միավորումներ ստեղծվեն»:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ ներկայում քաղաքական դաշտը պետք է բաժանվի չորս դասի՝ սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ, ազատ-դեմոկրատներ եւ ոչ համակարգային ուժեր. «Այդ դեպքում ազատ եւ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ կանցկացվեն, դա նշանակում է՝ մատները կթանաքոտեն, թե քթերը, նշանակություն չի ունենա, որովհետեւ այդ չորս ուժերը կկարողանան վերահսկել ընթացքը»: Բանախոսի համոզմամբ՝ այդ ամենը մեկ տարում հասցնել հնարավոր չէ. «Մենք հայ ենք, դժվար կլինի փոխհամաձայնությունը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031