Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. Կարեն Անդրեասյանը հանրաքվեի պատճառով հրաժարական տվեց

Հունվար 16,2016 13:53

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում մեծ տագնապ է ներշնչում: Մենք տեսանք ինչպես կեղծված Սահմանադրական հանրաքվեի հետեւանքով մարդու իրավունքների վիճակը փաստորեն դարձավ աղետալի»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այդ իրադարձությունների խտացված հետեւանքը Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն էր. «Աննախադեպ իրադարձություն, որը հետեւեց Սահմանադրական հանրաքվեին եւ որը կապված է այն անհրաժեշտության հետ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է գնահատական տար անցած հանրաքվեին, քվեարկությանը, պետք է գնահատական տար այն բիրտ, անողոք կեղծարարությանը, որը կատարվեց եւ որը կոչվում է քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում»:

Հմայակ Հովհաննիսյան կարծիքով՝ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց, քանի որ հասկացավ, որ չի կարող ընդդեմ գնալ իր մասնագիտական, քաղաքացիական խղճին, բայց, «մյուս կողմից, իշխանության բիրտ ճնշումների պայմաններում չի կարող օբյեկտիվ գնահատական տալ եւ այդ պատճառով հրաժարական տվեց: Մյուս կողմից այն բիրտ գործողություններին, ոտնձգություններին մեր շարժման ակտիվիստների եւ երիտասարդության նկատմամբ հակազդելու, կասեցնելու, չեզոքացնելու անկարողության գիտակցումը նրանց ստիպեց հրաժարական տալ»:

Նա նշեց, որ այլեւս կարիք չկա սպասելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, քանի որ հենց ՄԻՊ-ի հրաժարականն ամենամեծ գնահատականն է:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031