Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ոմանց համար առյուծներով փորագրված զուգարանի դուռն է մշակութային արժեք» (Տեսանյութ)

Հունվար 16,2016 13:45

Մի շարք մտավորականները եւս միանում են ճարտարապետների՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի պահպանության կոչին: Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց, որ համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվության իրավական հիմքերը պարզ չեն. «Նույնը վերաբերում է նաեւ գործարքի բնույթին ու կոնցեսիոների պարտականություններին: Ասվում է, որ կոնցեսիոները պետք է պահպանի շենքը: Եթե մի բան մատնվում է անտերության, դառնում է վթարային: Սրանք հարցեր են, որոնք իրավական պատասխան են պահանջում»:

Ռեժիսորը փաստեց, որ «Զվարթնոցը» նաեւ պատմական մեծ արժեք է ներկայացնում. «Այն մարդիկ, որոնց հետ մենք խոսում ենք մշակութային արժեքի մասին, այլ կարծիք ունեն այդ թեմայի շուրջ, օրինակ՝ նրանց համար մշակութային արժեք է համարվում առյուծներով եւ արծիվներով փորագրված զուգարանի դուռը: Այստեղ դժվար է եզրեր գտնել: Երկրաշարժի ժամանակ «Զվարթնոցը» դարձավ մարդասիրական կենտրոնի սիմվոլ: Ովքեր կամավոր են աշխատել այդ ժամանակ, կհիշեն՝ ինչ էր կատարվում «Զվարթնոցում»: Այս շերտը վերացնելով՝ վերացնում ենք պատմական մի շերտ, որը կապում է Հայաստանն աշխարհին: Այսինքն, օդանավակայանը վերացնել՝ նշանակում է վերացնել ոչ միայն մշակութային կոթողը, այլեւ այդ իրադարձության վերաբերյալ հիշողությունը»:

Ռուբեն Բաբայանը ժամանակին առաջարկել է «Զվարթնոցի» հին շենքն օգտագործել որպես երեխաների համար ուսումնական կենտրոն կամ համաշխարհային օժանդակության թանգարան. «Տուրիստները մեր փոխարեն այդպիսի շենքը կփայփայեին, իսկ մենք ուզում ենք պատմության շերտը վերացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Էռնեկյանը փող ունի, նա ամենազոր սուրբ է, որի փափուկ տեղը հաճույքով համբուրում են գավառական չտեսները: Թերեւս վատ մարդ չէ, սակայն երեւի նրանցից է ովքեր ,,լոլիկ ալ չեն ուտեր, քանի որ գույնը կարմիր է!,, Հասկանալ է պետք, կան մարդիկ, որոնց խորհրդային ցանկացած հիշողություն խենթացնում է՝ անկախ ձեւից ու բովանդակությունից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031