Դեմագոգությունը մեր ժամանակների ամենաբնորոշ ատրիբուտներից է։ Քննադատում ես պաշտպանության նախարարությանն, անպայման հայտնվում են մի խումբ «հայրենասերներ», որոնք կանգնում են ՊՆ-ի եւ նրա ղեկավարների թասիբին, թե՝ բանակին մի կպեք, մենք պատերազմող երկիր ենք։ Քննադատում ես կրթական համակարգը, դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին, մեկ այլ խումբ սկսում է մեղադրել՝ կրթական համակարգը մի վարկաբեկեք, ուսուցիչները ցածր աշխատավարձով սերունդ են կրթում։ Քննադատում ես բժիշկներին, գրում նրանց մեղքով խեղված, մահացած մարդկանց մասին, երրորդ խումբն է ոտի ելնում՝ բժիշկներն անձնվեր աշխատանք են կատարում, բազում կյանքեր փրկում, երբեմն էլ կարող են վրիպումներ ունենալ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: