Լրագրող Լիլիթ Լալայանը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների հարցով: ԱԺ կանոնակարգ-օրենքի 24.2 հոդվածի 1-ին մասի «բ» կետի եւ 24.3 հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, նա խնդրել է քննել Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի եւ Արշակ Մխիթարյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու հարցը եւ կայացնել համապատասխան որոշում: Պատգամավորներն ԱԺ նիստերի ընթացքում քվեարկել են բացակա գործընկերների փոխարեն: Լալայանը դիմումին կցել է «ապացույցներ»՝ նրա տեսախցիկը ֆիքսել է պատգամավորների պահվածքը: Երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը գրանցել է նրա դիմումը, եւ, հավանաբար, հաջորդ շաբաթ կսկսվի քննարկումը, 1 ամսվա ընթացքում էլ որոշում կկայացվի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: