Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ ԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է «արեւելյան հարսանիքի». «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2016 11:27

Ի՞նչ սպասելիքներ ունի Արցախը դեկտեմբերի 25-ին մեկնարկող ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումներից, օրակարգում տեղ գտած երկու հակահայկական բանաձեւերի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։

-Իհարկե, պետք է աշխատել, որ այդ բանաձեւերը չընդունվեն, բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել շատ կարեւոր մի հանգամանք։ Փորձը ցույց է տալիս, որ ԵԽ ԽՎ-ն բավական ցածր իմունիտետ ունի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ. կոռուպցիոն համակարգը խորապես արմատավորվել է տարբեր հանձնաժողովներում, որտեղ նույն Ադրբեջանը, մսխելով հսկայական գումարներ, կարողանում է անցկացնել ոչ օբյեկտիվ, կանխակալ՝ միակողմանի բանաձեւեր։

Մեր խնդիրն է՝ ԵԽ ԽՎ պատգամավորների ուշադրությունը սեւեռել շատ պարզ մի իրողության վրա. նույնիսկ եթե այդ բանաձեւերն ընդունվեն, միեւնույն է, դրանք անընդունելի են լինելու Հայաստանի, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի համար։ Մենք պետք է ցույց տանք, որ միասնական ենք այդ հարցում, շեշտենք, որ մեր ազգային շահերին հակասող ցանկացած փաստաթուղթ երբեք չի ունենալու որեւէ արժեք մեզ համար։

Եթե կարողանանք այս իրողությունը հասցնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԽ ԽՎ-ին, Ադրբեջանի կողմից կոռուպցիոն շղթաների միջոցով ծախսվող հսկայական գումարները պարզապես կարժեզրկվեն։ Սա է, որ այսօր փորձ է արվում իրականացնել՝ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ Սփյուռքի հնարավորությունները։

-Այդուհանդերձ որքանո՞վ հավանական եք համարում, որ ԵԽ ԽՎ-ն «սրբագրի» քաղաքական հանձնաժողովի որոշումը եւ տապալի ԼՂ վերաբերյալ տխրահռչակ բանաձեւերը, որ զեկուցողները թխել են՝ նույնիսկ չլինելով «դեպքի վայրում»։

-Դա կախված է մի շարք գործոններից։ Եթե Ադրբեջանը կաշառել է «իքս» թվով պատգամավորների եւ ժամանակին մուծել է այդ փողերը, միգուցե այդ մարդիկ, անկախ ամեն ինչից, քվեարկեն այդ բանաձեւերի օգտին։ ԵԽ ԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է «արեւելյան հարսանիքի», որտեղ պարզապես շաբաշ են բաժանում. շաբաշը ստացել ես՝ պետք է պարես։ Եթե չեն հասցրել «մուծվել», բանաձեւերի հաստատման հավանականությունը, իհարկե, նվազում է։

Ինչ խոսք, շատ բան կախված է նաեւ հայկական պատվիրակության աշխատանքից, բայց էլի եմ ասում՝ եթե ադրբեջանական նավթադոլարները տեղ են հասել, փաստարկների եւ գաղափարների բախումը որեւէ դեր չի խաղալու։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031