Ռիո դե Ժանեյրոյում շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 82-րդ առաջնությունն ավարտվում է:
Ինը տուրից հետո 8,0 միավորով միանձնյա առաջատարը մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր Սեվագ Մխիթարյանն է, որը կես միավոր ավելի է վաստակել միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսայից: Մնացած երկու տուրերում Մխիթարյանի մրցակիցները լինելու են ՖԻԴԵ-ի վարպետներ Լուիսմար Բրիտոն եւ Ռիկարդո Դա Սիլվա Տեյշեյրան: Նկատի առնելով վերջին երկու մրցակիցների շախմատային կոչումները՝ Գրիգոր Սեվագ Մխիթարյանը Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ հնարավորություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գրիգոր Սեվագ Մխիթարյանի ՖԲ էջի