Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթն ու ռուբլին էժանանում են, իսկ դրամը կասկածելիորեն կայուն է. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2016 11:07

Երեկ կեսօրին Լոնդոնի ֆոնդային բորսայում բրենդ տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազելով հատեց 30 դոլարի հոգեբանական շեմը: Մի քանի տատանումներից հետո երեկոյան նավթի գինը կայունացավ 29 դոլարի ցուցանիշի շուրջ:

Նավթի գնի նվազմանը արագ արձագանքելով արժեզրկվեց նաեւ ռուսական ռուբլին: Երեկ երեկոյան Մոսկվայի բորսայում մեկ դոլարն արդեն գնահատվում է 77.5 ռուբլուց ավելի: Սա մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա, քանի որ Հայաստանի բնակչության եկամուտները մեծապես կախված են Ռուսաստանից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալից, իսկ ռուբլու արժեզրկմանը համահունչ նվազում է նաեւ տրանսֆերտների ծավալը:

Տրանսֆերտների ծավալը հզոր ազդեցություն ունի հայկական դրամի փոխարժեքի վրա: Սակայն ռուբլու շարունակական արժեզրկումը վերջին շրջանում ոչ մի ազդեցություն չի գործում դրամի փոխարժեքի վրա: Այն որ դրամը նախանձելի անտարբերություն է դրսեւորում ռուսական ռուբլու արժեզրկման նկատմամբ եւ չի արժեզրկվում, դա իհարկե լավ է, սակայն խիստ կասկածելի: Շատ տնտեսագետների համոզմամբ վերջին շրջանում դրամի փոխարժեքի կայունությունը պահպանվում է արհեստականորեն, ինչը վաղ թե ուշ կարող է թռիչքային փոփոխության պատճառ դառնալ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031