Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց մոր սառած դեմքն ու որդու աչքերը հիշում եմ. «Ազգ»

Հունվար 16,2016 11:02

Որոշ ժամանակ առաջ, երբ կոմպոզիտորների միության նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն էր, ով, ի դեպ նաեւ ՀԽՍՀ ինչպես վաստակավոր, այնպես էլ ժողովրդական արտիստ է, եւ ինչպես Շուշան Պետրոսյանը, եղել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003-ին), մայրաքաղաքի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ էր: Ավելի ճիշտՙ համերգ չէր, այլ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլ, որտեղ դպրոցականները հնարավորություն էին ստացել Երեւանի գլխավոր համերգասրահներից մեկի բեմում երգել:

Պարոն Ամիրխանյանը փառատոնի ժյուրիի անդամ էր, եթե ճիշտ եմ հիշումՙ ժյուրիի նախագահը, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ օրը Բաբաջանյան համերգասրահ, բացի փառատոնի մասնակիցներից, նրանց ծնողներից, բարեկամներից, դպրոցական ընկերներից, ուսուցիչներից, ուղղակի ծանոթներից, ոմանց անգամ երկրպագուներից եւ առանձին լրագրողներից, եկել էին նաեւ երկու հոգիՙ մայր եւ որդի: Որդինՙ 8 տարեկան մի շիկահեր տղա էր, կապույտ աչքերով, մայրը, դատելով հագուկապից, աղքատ, բայց անմիջապես երեւում էր, որ շիկահերությամբ եւ աչքերի գույնով որդին մորն է քաշել: Ես անմիջապես նրանց չնկատեցի, իսկ նկատեցի, երբ մայրը, որդու ձեռքն ամուր բռնած, մի կերպ հասավ Ռոբերտ Ամիրխանյանի մոտ, որը պատրաստվում էր նստել իրեն հատկացված տեղում, եւ կանգնելով մաեստրոյի ուղիղ դիմացՙ բավականին երկչոտ տոնով ասաց. «Պարոն Ամիրխանյան, որ խնդրեմ մի հատ տղայիս կլսե՞ք»: Ամիրխանյանը ոչինչ չպատասխանեց, եւ երբ կինը նորից նույն հարցը տվեց, ավելի բարձր, բայց կրկին երկչոտ տոնով, մաեստրոն ասաց. «Տիկին, ես չեմ կարող հիմա լսել, աշխատանքի եմ»:

Կինը որոշ համարձակությամբ արդեն, ասաց. «Ես հասկանում եմ ու չեմ խնդրում, որ հենց հիմա լսեք, ես ձայնագրել եմ տղայիս, ահա դիսկը, խնդրում եմ վերցրեք, հետո, երբ հարմար կլինի, կլսեք, այնտեղ մեր հեռախոսահամարն էլ կա, եթե հավանեք, խնդրում եմ զանգահարեք»: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ պատասխանեց մաեստրոն. «Տիկին, չքվիր այստեղից»: Կինը սառեց… Ես հայացքով հետեւեցի կնոջն ու իր որդուն, բայց քանի որ փառատոնի եզրափակիչ փուլը սկսվեց, իսկ փառատոնն, իհարկե, ավելի կարեւոր է մարդկային ճակատագրերից, թեկուզ երկու մարդու ճակատագրից, ես կորցրեցի իմ տեսադաշտից կնոջն ու իր որդուն: Բայց մոր սառած դեմքն ու որդու աչքերը հիշում եմ: Ի դեպ, Ամիրխանյանը մի երգ ունիՙ «Հայի աչքեր, սիրուն աչքեր»: Ես չգիտեմ հայի աչքերը բացի սիրուն լինելուց նաեւ թա՞ց են, եթե չեն, ուրեմն տղայի աչքերը հայի աչքեր չէին:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. nona says:

    Հովի’կ, ինչ զգայուն հոդված էր, մանավանդ Ամիրխանյանի հավերժ ինքնագոհ և շփացած ֆոնին: Մի պահ ինձ թվաց, թե լավ գրողի մի տխուր հեքիաթ եմ կարդում: Գուցե գտնենք տղային ու օգնենք մենք՝ սովորական մարդիկս, ոչ թե ”հանճարները” :
    v

  2. arman says:

    Я всегда знал его, он не талантливый композитор, но он умеет отлично приспособливаься в любых условиях

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Մենք երբ ասում ենք, հայ մտավորական պատկերացնում ենք Թումանյանի նման մեկին, ժողովրդին նվիրված, նրա հոգսերով ապրող, վերջապես ժողովուրդ սիրող: Ցավոք, այսօր որոշ մտավորականներ ապրում են երկրի «իշխաններին» ընդօրինակելով: Նրանք չեն ընդունում աղքատներին, խեղճերին, չունևորներին: Նրանց «բոմժեր» են անվանում: Ես գիտեմ, որ «Երազի իմ երկիր» երգն էլ Հայրիկ Մուրադյանինն է: Նաև այդ է պատճառը, որ Ռոբերտ Ամիրխանյանը այնքան էլ սիրված չէ ժողովրդի կողմից: :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031